Ուղտերի մասին

Ուղտի միջազգային անվանումն առաջացել է արաբերեն “գեղեցկություն” բառից: Ուղտը կարող է ուտել ամեն ինչ, անգամ շատ կոշտ փշեր, և նրա շուրթերը ոչմի դեպքում չեն վնասվում: Ուղտերը կարող են երկար ժամանակ ջուր խմել, իսկ խմելիս էլ մինգամից 200 լիտր ջուր խմել։Նրանք կարող են փակել իրենց քթանցքները` պաշտպանելով քամուց ու ավազից, երբ կամենան:Ուղտը կարող է գրեթե առանց կերի ու ջրի օրեր շարունակ քայլել կիզիչ արևի տակ՝ օրական հաղթահարելով 80–90 կմ ճանապարհ: Նրանց կյանքի տևողությունը 35–40 տարի է: Լինում է նաև ուղտերի գեղեցկության մրցույթ։ Այդ փափկամազ ուղտերն իրականում շատ ուժեղ են և զբաղվում են ըմբշամարտով: Թուրքիայի Էգեյան ծովի մոտակայքում հունվար ամսվա յուրաքանչյուր երրորդ կիրակի օրը նրանց հանում են իրար դեմ: Ուղտերին հագցնում են վառ գույնի հագուստ, որի վրա փայտյա թմբեր կան: Նրանց խելացնոր անուններով են կոչում, օրինակ` Օբամա, Ռեմբո, Սև Ալի։Կռվից մի օր առաջ ուղտերին փողոց են հանում քայլերթի: Ուղտերը բարձր երաժշտության ներքո խրոխտ քայլում են փողոցներում: Կռվի օրը ուղտերին տանում են մի վայր, ուր հարուստ երկրպագուները խաղադրույքներ են կատարում իրենց նախընտրած ուղտի վրա: Երբ վրա է հասնում կռվելու պահը, մարզիչներն ուղտերին իրար վրա են քսի տալիս և նրանց կռվի հրահրում: Եթե ուղտը ընկնում է հատակին, փախչում է ռինգից կամ ճչում, նա տանուլ է տալիս և մարտն ավարտվում է: Ուղտի կաթը շատ սննդարար է: Նրա մեջ 10 անգամ ավելի շատ երկաթ կա և երեք անգամ ավելի շատ վիտամին C, քան կովի կաթի մեջ: Աշխարհի տարբեր երկրներում ինչպես հարուստները, այնպես էլ աղքատները, ուղտի կաթը խմում են:Արևեյան Ասիայում բնակվող վայրի երկսապատավորները վայրի ուղտերի միակ տեսակն են ողջ աշխարհում: Ավստրալիայում կան բազում միասապատ ուղտեր, սակայն դրանք վայրի չեն համարվում:

This slideshow requires JavaScript.

 

 

 

Leave a comment