Անմոռանալի Արատեսը

Օր I
Այս ճամփորդությունն ամենահիշարժաններից մեկն էր։ Մարտի չորսին փոքր խմբով ուղևորվեցինք դեպի Արատես։ Ընդհանուր ճանապարհն անցավ շատ հավես, չհաշված որոշ խոչընդոտներ։ Որոշ ժամանակ անց հասանք Արատես: Սկզբում բարձրացրինք իրերը խոհանոց, այնտեղից էլ՝ սենյակներ։ Քանի որ առաջին անգամ էի Արատեսում, նախ ծանոթացա այնտեղի միջավայրին։ Մինչև տեղավորվեցինք, ուտելիքն արդեն պատրաստ էր։ Ուտելուց, հանգստանալուց հետո մեր նոր կազմակերպչի՝ ընկեր Քրիստինեի հետ քննարկեցինք յուրաքանչյուրիս մասնագիտական կողմնորոշումները։ Հետո խաղացինք տարբեր սեղանի խաղեր։ Ես, Օֆելիկը, Հրաչն ու Արայիկը խաղում էինք մեկ այլ խաղ, մյուսները՝ մեկ այլ։ Ընթացքում ըմպեցինք թեյ, սուրճ, պատրաստեցինք կարտոֆիլով պլեճ և այլն։ Արդեն ավելի ուշ գնացինք քնելու։ Մեր սենյակի վառարանը գիշերվա ընթացքում չէր վառվել, եղանակն էլ շատ սառն էր ու մի փոքր մրսել էինք։

Օր II
Արթնանալուց հետո գնացինք լվացվելու ու, քանի որ մրսած էինք մի ամգամից գնացինք խոհանոց թեյ պատրաստելու։ Թեյեցինք, նախաճաշեցինք ու էլի խաղացինք տարբեր խաղեր։ Խաղերից հետո մի քանիսը դրսում խաղում էին ձնագնդիկ, սահնակ քշում, մի քանիսը ներսում տաքանում էին, տղաներից մի քանիսն էլ օգնում էին ընկեր Անուշին և ընկեր Արևին պատրաստել ընթրիքը։ Այդ ընթացքում աղջիկներով ընկեր Արևի հետ իրականացրեցինք տեխնոլոգիական նախածգիծը՝ պատրաստեցինք դեկոր լամպի համար։ Պատրաստելուց հետո ընթրիքն էլ էր պատրաստ, ճաշեցինք և նորից խաղացինք։ Մի հետաքրքիր խաղ ընկեր Անուշն առաջարկեց, որը խաղացինք մինչև ուշ գիշեր։ Իսկ խաղերից հետո, երբ բոլորը գնացին քնելու, ես, Օֆելիկը, ընկեր Արևն ու ընկեր Անուշը դեռ մի փոքր էլ մնացինք ներքևում, զրուցեցինք և հետո նոր գնացինք քնելու։

Օր III
Այս օրվա առավոտն ավելի տաք ու արևոտ էր, քան նախորդ առավոտը։ Առավոտյան արդեն հավաքեցինք մեր իրերը, մաքրեցինք սենյակը, լվացվեցինք ու գնացինք նախաճաշելու։ Նախաճաշելուց հետո, մի քանի հոգով գնացինք մի փոքր ներքև գտնվող շատ հին եկեղեցին։ Վերադարձանք ու քանի դեռ ունեինք ազատ ժամանակ, խաղացինք խաղեր, հավաքեցինք ճաշասենյակը, խոհանոցը և այլն։ Ժամը երկուսի կողմերն արդեն վերցրինք իրերը, իջացրինք մեքենայի մոտ և շարժվեցինք հետ՝ Երևան։ Երասխում կանգ առանք, սնվեցինք և շարունակեցինք մեր ճանապարհը։

Եղանակի անկայությունը միանշանակ չխանգարեց մեզ հիանալի ժամանակ անցկացնել։ Բավականին տպավորված եմ Արատեսի գեղեցկությամբ, հատկապես այնտեղի ձյունապատ լեռներով։ Շատ կցանկանամ ամռանն էլ լինել Արատեսում։ Անչափ շնորհակալ եմ իմ ամենասիրելի ընկեր Արևին, ընկեր Անուշին ու ընկեր Քրիստինեին՝ հնարավորություն տալու ստեղծել շա՜տ սիրուն հիշողություններ ու պահեր հենց իրենց, և իմ ընկերների հետ։

Leave a comment