Ձյունապատ սարերում

Լեռնանիստն իմ ամենատպավորիչ ճամփորդություններից մեկն էր: Հունվարի 21-ին մեր և ընկեր Անուշի ջոկատն ուղևորվեց դեպի հիասքանչ Լեռնանիստ: Ճանապարհն անցավ շա՜տ հավես՝ երաժշտություն լսելով: Վերև բարձրանալիս այնքան խաղաղ էր ամեն բան, երբ առանձնանում էիր քո մտքերի հետ ու ներսումդ հանգստություն էր տիրում: Իսկ արդեն իջնելիս միացնում էիր ամբողջ էմոցիաներդ ու էներգիայով լի սահում ներքև: Պատկերացում չունեի, որ այդքան հրաշալի ժամանակ կանցկացնենք: Տաքանալու համար հատուկ տեղ կար, մի փոքր այնտեղ նստեցինք, տաքացանք ու շարունակեցինք սահել: Հետ վերադարձի ճանապարհը նույնպես անցավ շատ հավես՝ այս անգամ հետաքրքիր զրույցներով: Շա՜տ շնորհակալ եմ ընկեր Արևին ու ընկեր Անուշին, որ հնարավորություն տվեցին մասնակցնել նման հիշարժան ու սիրուն ճամփորդությանը:

Leave a comment