Երկրաբանական թանգարանում

Նոյեմբերի 10-ին ընկեր Գայանեի, ընկեր Սյուզիի հետ մի խումբ սովորողներով շարժվեցինք դեպի Երկրաբանական թանգարան: Մի քանի անգամ եղել էի այնտեղ, երբ 5-րդ դասարան էի ու դեռ այն ժամանակվանից շատ բաներ տպավորված էր մեջս, ամենահիշվողը թանգարանի ամենամեծ նմուշն էր՝ մամոնտի կմախքը, որը հայտնաբերվել էր Գյումրի քաղաքում: Թանգարանը հիմնադրվել է 1937 թվականին, ունի մոտավորապես 900 հավաքածու ու 12.000 ցուցանմուշ: Թանգարանում ցուցադրվում էր կենդանիների բացահայտված ու չբացահայտված կմախքներ, հանքային ջրեր, քարերի, ապարների տեսակներ, ցուցանակ, որի վրա ցուցադրվում էր՝ ինչպես է կենդանուց առաջացել մարդը: Յուրահատուկ տեսք ուներ հիմարի ոսկի կոչվող քարը, որը կոչվում էր այդպես, քանի որ շատ նման էր ոսկու ու այն գտողները մտածել են, թե իրական ոսկի է: Հետաքրքիր ճամփորդություն էր, շնորհակալություն ընկեր Գայանեին ու ընկեր Սյուզիին:

Leave a comment