Ճամբարային գործունեություն — Երկրորդ շաբաթ (ամփոփում)

Այս շաբաթ նույնպես աշխատել ենք ջոկատներով: Ընկեր Լիաննայի հետ ճամփորդություններ ենք գնացել, խաղեր ենք խաղացել և այլն:

Երկուշաբթի — Այս օրը առաջին ժամն անցկացրել ենք 4-5-րդ դասարանցիների հետ Արևելյան դպրոցում: Հաջորդ ժամին քանդակ ենք արել ընկեր Լևոնի հետ: Իսկ հետո մեզ մոտ պար էր, սակայն դասարանից մի քանի հոգով գրանցվել էինք քոլեջում տեղի ունեցած լուսանկարչական սեմինարին և այդ ժամը քոլեջում ենք անցկացրել: Հետո վերադարձել ենք դպրոց, ընդմիջում արել ու քննարկել մնացած օրերի անելիքները:

Երեքշաբթի — Հաջորդ օրն առաջին ժամը ընկեր Լիաննայի հետ մի քանի բան ենք վերհիշել մեր անցած թեմաներից: Հետո մեզ մոտ տեխնոլոգիա էր: Քանի որ երեքշաբթի օրն իմ ծնունդն էր դասընկերներս անակնկալ արեցին և այդ ժամն այդպես անցավ: Հետո մենք մի փոքր զրուցեցինք, ընդմիջում արեցինք և զբաղվեցինք նախագծերով:

Չորեքշաբթի  Չորեքշաբթի պլանավորել էինք գնալ սահադաշտ:

Հինգշաբթի  Հինգշաբթի օրն էլ գնացինք Ջրվեժի արգելոց:

Ուրբաթ  Ուրբաթ օրը աշխատելլ ենք նախագծերով, իսկ ժամը 12:00 մաթեմատիկական խաղ էինք կազմակերպել 8-րդ և 9-րդ դասարանցիների հետ: Շատ հետաքրքիր անցավ, առաջին տեղում 9-րդ դասարանցիներն էին: Հետո շարունակել ենք մեր նախագծերը, քննարկել հաջորդ շաբաթվա անելիքները ու այդպես անցել է ուրբաթ օրը:

Leave a comment